Ճապոնացի հարձակվող Կազույոշի Միուրան աշխարհի ամենատարեց գործող պրոֆեսիոնալ ֆուտբոլիստն է, և նա դեռ չի պատրաստվում կարիերան ավարտել։
Հաղորդվում է, որ 57-ամյա ֆուտբոլիստը հաջորդ մրցաշրջանում կշարունակի հանդես գալ «Ատլետիկո Սուզուկայում»: Սա կլինի նրա 40-րդ մրցաշրջանը որպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Միուրան աշխարհի երկրորդ ամենատարեց պրոֆեսիոնալ ֆուտբոլիստն է՝ զիջելով միայն ուկրաինացի Նիկոլայ Լիխովիդովին՝ «Ռեալ Ֆարմայից»:
Ի դեպ, Միուրայի խաղային կարիերան սկսվել է դեռևս 1986 թվականին: Նա դարձավ առաջին ճապոնացի ֆուտբոլիստը, որը արժանացավ Ասիայի տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակին 1993 թվականին։