«Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը և «Այնտրախտի» հարձակվող Օմար Մարմուշը թոփ-5 լիագներում ամենաարդյունավետ ֆուտբոլիստն են այս պահի դրությամբ։
Նրանք ունեն իրենց ակտիվում 18 միավոր գոլ+գոլային փոխանցում համակարգով։
«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին այս պահին երրորդն է։ 4-րդ տեղում «Բարսելոնայի» ևս մեկ ներկայացուցիչ է` Ռաֆինյան։
Թոփ-5 լիգաների ամենաարդյունավետ ֆուտբոլիստներն այս պահի դրությամբ․
1-2. Հարի Քեյն. Բավարիա — 18 միավոր (11+7)
1-2․ Օմար Մարմուշ. Այնտրախտ — 18 (11+7)
3. Ռոբերտ Լևանդովսկի. Բարսելոնա — 16 (14+2)
4. Ռաֆինյա. Բարսելոնա — 15 (7+8)
5-7. Մատեո Ռետեգի. Ատալանտա — 14 (11+3)
5-7. Վինիսիուս. Ռեալ — 14 (8+6)
5-7. Մոհամեդ Սալահ. Լիվերպուլ — 14 (8+6)