«Լոկոմոտիվի» նախկին խաղացող Դմիտրի Բուլիկինը խոսել է Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի հեռանկարների մասին և գնահատել կարիերան Եվրոպայում շարունակելու նրա շանսերը։
«Թիկնիզյանը ցանկանում է փոխել ակումբային գրանցումը և լավ առաջարկի է սպասում, իսկ ի՞նչ աշխատավարձի դիմաց։ Եվրոպայում աշխատավարձերը նույնը չեն, ինչ Ռուսաստանում։ Եվրոպայում բոլորովին այլ ֆուտբոլ է, այլ պահանջներ, այլ կյանք։ Եվ սա շատ է տարբերվում Ռուսաստանի առաջնությունից ու ռուսական կյանքից »,- Բուլիկինի խոսքերն է մեջբերում Metaratings.ru-ն։
25-ամյա խաղացողը «երկաթուղայինների» կազմում հանդես է գալիս 2021 թվականի ամռանից։ Նաիրը մինչ այս մոսկովյան ակումբի կազմում անցկացրել է 107 հանդիպում՝ դառնալով 16 գոլ և 16 գոլային փոխանցման հեղինակ։ Կողմերի միջև գործող պայմանագրի ժամկետը ավարտվում է 2026 թվականի հունիսի 30-ին։