Լոնդոնի «Չելսին» 1971 թվականից ի վեր առաջին անգամ 6 գոլ է խփել եվրագավաթային խաղի մեկ խաղակեսում։
Կոնֆերենցիաների լիգայի ընթացիկ խաղարկության Լիգայի փուլի 3-րդ տուրի խաղում «ազնվականները» 8:0 հաշվով ջախջախել են «Նոային»։
Վերջին անգամ լոնդոնյան ակումբն առաջին խաղակեսում 6 գոլ էր խփել Գավաթակիրների գավաթի շրջանակում: Այն ժամանակ «Չելսին» 13:0 հաշվով ջախջախել էր «Ժենես Օշարաժին»։