Մյունխենի «Բավարիան» դիտարկում է իր երիտասարդ վինգեր Մատիս Տելին վարձակալությամբ այլ ակումբի տրամադրելու տարբերակը։
CaughtOffside-ի համաձայն՝ 19-ամյա վինգերի ծառայություններով հետաքրքրված են անգլիական չորս ակումբներ։
Այդ ակումբներն են՝ «Քրիսթալ Փելասը», «Ֆուլհեմը», «Լեսթերը» և «Նոթինգհեմ Ֆորեսթը»:
Նախկինում նա գրավել էր նաև «Մանչեսթեր Յունայթեդի» ուշադրությունը, սակայն առայժմ «Օլդ Թրաֆորդից» կոնկրետ հետաքրքրություն չկա։