Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի ներկայացուցիչ, 87 կգ քաշային Լիանա Գյուրջյանը ոսկե մեդալ է նվաճել Լեհաստանում ավարտին մոտեցող Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում։
Նա երկամարտում գրանցել է 230 կգ արդյունք (100+130 կգ):
Պոկում և հրում վարժություններում Գյուրջյանը ևս արժանացել է փոքր ոսկե մեդալներին:
Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Մարգարիտա Առաքելյանը երկամարտի 214 կգ (93+121 կգ) արդյունքով նվաճել է փոխչեմպիոնի տիտղոսը: