Իսպանիայի և Անգլիայի հավաքականները հանդիպեցին ԵՎՐՈ-2024-ի եզրափակիչում։ Վճռորոշ հանդիպումը կայացավ կիրակի օրը՝ Բեռլինի Օլիմպիաշտադիոնում։ Իսպանացիները հաղթեցին 2-1 հաշվով։
Այսպիսով՝ Իսպանիան ռեկորդային՝ 4-րդ անգամ դարձավ ԵԱ-ի չեմպիոն։ Նախկինում իսապանացիները ռեկորդը կիսում էին գերմանացիների հետ (3 տիտղոս)։ Իսպանիայի հավաքականը նաև ռեկորդակիր դարձավ մեկ մրցաշարում խփած գոլերի քանակով՝ 15 գոլ։ Նախկինում ռեկորդը պատկանում էր ֆրանսիացիներին (14):
Իսպանիայի համար սա արդեն 5-րդ եզրափակիչն էր մրցաշարում, իսկ Անգլիան երկրորդ անգամ խաղաց գլխավոր խաղում, ընդ որում՝ երկրորդ անգամ անընդմեջ։
Իսպանիան միակ թիմն է, որը կարողացել է պաշտպանել չեմպիոնի տիտղոսը՝ հաղթելով մրցաշարում երկու անգամ անընդմեջ։ Մինչ այժմ 10 թիմ է հաղթել մրցաշարում։
Իսկ ահա Գարեթ Սաութգեյթը դարձավ առաջին մարզիչը, իսկ Անգլիան առաջին հավաքականը, որը երկու անգամ անընդմեջ պարտվեց ԵՎՐՈ-ի եզրափակիչում։
























































