ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ՝ «Բրյուգեի» հետ խաղից (5:0) հետո կիսվել է տպավորություններով:
«Ես ցանկանում էի դուրս գալ մեկնարկային կազմում և կարծում էի, որ այդպես էլ կլինի, բայց մարզիչը կատարեց իր ընտրությունը, և ես պետք է ընդունեի դա։ Նաև ուզում էի ցույց տալ, որ առանց ինձ դժվար է կլինի:
Մնացածը լավ խաղացին առանց ինձ, բայց ես պետք է պայքարեմ, որպեսզի պահպանեմ իմ տեղը։ Անցել է երկու ամիս, ինչ ես մի ամբողջ խաղ եմ խաղացել:
Ես ցանկանում եմ խաղալ յուրաքանչյուր խաղում և գոլեր խփել։ Վնասվածքն անցել է, ես պատրաստ եմ 100 տոկոսով», – Մբապեի խոսքը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։