«Սոչիի» հարձակվող Ալեքսանդր Կոկորինը ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր-լիգայի՝ մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստը: 29-ամյա հարձակվողն այս ամիս «Սոչիի» կազմում մասնակցած 4 խաղում դարձել է 3 գոլի հեղինակ և օգնել նրանց հաղթել 3 խաղում:
Կոկորինը հաղթող է ճանաչվել ՌՊԼ-ի՝ «ВКонтакте»-ի էջում անցկացված հարցման, ինչպես նաև МАТЧ ПРЕМЬЕР-ի փորձագետների քվեարկության արդյունքում: ՌՊԼ-ի փորձագետները նախապատվությունը տվել են «Ուֆայի» դարպասապահ Ալեքսանդր Բելենովին:
Երկրպագուների շրջանում անցկացված քվեարկության արդյունքում Կոկորինը ստացել է ձայների 42,03%-ը, «Լոկոմոտիվի» կիսապաշտպան Գժեգոժ Կրիխովնյակը՝ 31,1% , «Զենիթի» հարձակվող Սերդար Ազմունը՝ 17,02% , Բելենովը՝ 7,15% , իսկ «Սոչիի» կիսապաշտպան Քրիստիան Նոբոան՝ 2,69%:
🤴 Александр Кокорин – лучший игрок #ТинькоффРПЛ в марте!
— Тинькофф Российская Премьер-Лига (@premierliga) March 24, 2020
👍🏻 Форвард «Сочи» победил благодаря голосам болельщиков и экспертов МАТЧ ПРЕМЬЕР. Эксперты РПЛ голосовали за Александра Беленова #ИгрокМесяца@rpl #Сочи #Кокорин pic.twitter.com/8vIzZTSUPX