ՌՖՄ-ի վերահսկիչ-կարգապահական կոմիտեի հերթական նիստում, որոշում է կայացվել տեխնիկական պարտություն գրանցել «Սոչի» ակումբին ՝ «Տամբովի» դեմ հանդիպմանը չներկայանալու համար, տեղեկացնում է RTS.ru-ն:
Ակումբում կորոնավիրուսի համավարակի դեպքեր են գրանցվել, որի պատճառով «Սոչին» հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:
Բացի 3-0 հաշվով գրանցված պարտությունից, «Սոչին» ստիպված կլինի 1.500.000 միլիոն ռուբլի վճարել:
Հիշեցնենք, որ «Սոչին» ՌՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում վաստակել է 33 միավոր և զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը: