Սլովենիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մատյաժ Կեկն ամփոփել է Եվրո-2024-ի խմբային փուլի Սերբիայի հետ հանդիպման արդյունքը (1:1)։
«Մենք ցույց տվեցինք, որ արժանի ենք Եվրո-ում խաղալուն։ Ֆուտբոլը կարող է դաժան լինել, բայց ես վստահ եմ, որ այս թիմը կստանա իր հնարավորությունը: Մենք խիզախ ու արդար խաղ ցուցադրեցինք, որը կմնա սլովենական սպորտի պատմության մեջ։
Մենք գիտեինք, որ Սերբիան վտանգավոր է ստանդարտների ժամանակ։ Հնարավոր է՝ մենք կորցրել ենք կենտրոնացվածությունը, բայց, այնուամենայնիվ, ես հպարտ եմ իմ խաղացողներով։ Հիմա մենք վերջին խաղն ունենք խմբում։ Մենք մեր մտքերն ուղղում ենք դեպի Անգլիայի հետ խաղը։ Նրանք բացահայտ ֆավորիտներ են, բայց դանիացիներն ու սերբերը նույնպես լավն են: Այսպիսով, մենք պետք է բարձրացնենք մեր գլուխը և պատրաստվենք Անգլիայի հետ խաղին»,- Կեկի խոսքն է մեջբերել ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։