Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը խոսել է հարձակվող Կիլիան Մբապեի մարզավիճակի մասին։
«Կարող եմ հաստատել, որ Կիլիանն իրեն ավելի լավ է զգում, և ամեն ինչ լավ է ընթանում։ Նա ճիշտ ուղղությամբ է շարժվում»,- Դեշամի խոսքը մեջբերել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
25-ամյա ֆրանսիացին Ավստրիայի հավաքականի հետ խաղում (1:0) վնասել է քիթը՝ պաշտպան Կևին Դանսոյի հետ բախման հետևանքով։ Նախկինում նշվում էր, որ ֆուտբոլիստը կարող է բաց թողնել թիմի մնացած խաղերը Եվրո-2024-ի խմբային փուլում։