Շվեյցարիայի հավաքականի պաշտպան Ֆաբիան Շերը քթի կոտրվածք է ստացել Շոտլանդիայի հետ Եվրոպայի առաջնության խմբային փուլի խաղում։ Հանդիպումը կայացել է երեկ՝ հունիսի 19-ին, և ավարտվել է ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։
19-րդ րոպեին Շերը բախվել է շոտլանդացի Էնթոնի Ռալսթոնի հետ, և երկու խաղացողներն էլ բժշկական օգնության կարիք են ունեցել, բայց շարունակել են խաղալ Քյոլնում կայացած հանդիպման մնացած հատվածում:
«Քիթս կոտրված է. Ինչպես և սպասում էինք, եղան բազմաթիվ սահանկումներ ու մենամարտեր: Դրանք լրջորեն բարդացրին մեր խնդիրը։
Վաղը դա ավելի ուժեղ կզգամ։ Լարված խաղ էր բոլորի համար։ Եվ սա նույնպես խաղի մի մասն է: Դա նույնպես զվարճալի է», — Շերի խոսքերն է մեջբերում Reuters-ը՝ վկայակոչելով Blue Sport-ին:























































