Նիդերլանդների հավաքականի դարպասապահ Բարտ Վերբրյուգենը խոսել է Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեի՝ Եվրոպայի 2024 թվականի առաջնության խմբային փուլի 2-րդ տուրի դիմակայությունում հնարավոր մասնակցության մասին։
Ավելի վաղ 25-ամյա ֆուտբոլիստն Ավստրիայի հավաքականի հետ խաղում (1:0) կոտրել էր քիթը, որից հետո հոսպիտալացվել էր։ Լրատվամիջոցները հայտնում են, որ խմբային փուլի երրորդ տուրի՝ Լեհաստանի հավաքականի հետ խաղում նա կարող է վերադառնալ խաղադաշտ:
«Անկեղծ ասած, ինձ համար նշանակություն չունի, թե արդյոք Մբապեն կմասնակցի՞ հանդիպմանը։ Ֆրանսիան ունի շատ այլ լավ հարձակվողներ և ուժեղ կազմ: Իհարկե, Մբապեն սուպեր խաղացող է, բայց մենք ոչ մեկից չենք վախենում»,- Վերբրյուգենի խոսքերն է մեջբերում RMS-ը։
Թիմերի միջև հանդիպումը կկայանա հունիսի 21-ին «Ռեդ Բուլ Արենա» — «Սենտրալշտադիոն» (Լայպցիգ) մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:























































