Գերմանիայի հավաքականը Հունգարիային (2-0) հաղթելուց հետո ապահովեց Եվրո-2024-ի փլեյ-օֆֆ փուլի ուղեգիրը։
A խմբում գերմանացիները հաստատ չեն զբաղեցնի 4-րդ տեղը (և նույնիսկ 3-րդ տեղում կարող են հայտնվել միայն մի շարք քիչ հավանական արդյունքների համընկնման դեպքում), և նրանք արդեն ունեն վեց միավոր։
Վեց միավոր հավաքած ցանկացած թիմ ավելի բարձր կլինի B և C խմբերում երրորդ տեղը զբաղեցրած թիմերից, քանի որ այդ խմբերում արդեն իսկ գրանցվել է ոչ-ոքի և հնարավոր չէ, որ երեք թիմ վաստակի 6-ական միավոր։
Հիշեցնենք, որ Եվրոյի փլեյ-օֆֆի ուղեգիր են նվաճում 16 թիմեր, այդ թվում՝ երրորդ տեղ զբաղեցրած չորս լավագույն թիմերը:























































