Կլաուս Գասուլան առաջին ֆուտբոլիստն է, ով գոլի և ինքնագոլի հեղինակ է դարձել Աշխարհի կամ Եվրոպայի առաջնություններում՝ փոխարինման դուրս գալուց հետո։
Ալբանիայի հավաքականի կիսապաշտպանը փոխարինման է դուրս եկել Եվրո-2024-ի Խորվաթիայի դեմ խաղի (2-2) 72-րդ րոպեին:
76-րդ րոպեին Խորվաթիան առաջ անցավ հաշվի մեջ, երբ ինքնագոլի հեղինակ դարձավ Գասուլան, իսկ երկրորդ խաղակեսին ավելացված 5-րդ րոպեին ալբանացի կիսապաշտպանը հավասարեցրեց հաշիվը։
Գերմանական «Դարմշտադը» ներկայացնող Գասուլան դարձավ խոշոր միջազգային մրցաշարի պատմության մեջ առաջին խաղացողը, ով փոխարինման դուրս գալով՝ նույն խաղում դարձել է գոլի և ինքնագոլի հեղինակ։























































