Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը խոսել է իր թիմի ոչ-ոքիի մասին Ալբանիայի հետ Եվրոպայի առաջնության 2-րդ տուրի խաղում (2:2)։
«Շատ բարդ հանդիպում երկու տարբեր խաղակեսերով: Մեծ ջանքերով առաջ անցանք հաշվի մեջ՝ խփելով երկրորդ գոլը, բայց կրկին բաց թողեցինք։ Ամենակարևորն այն է, որ մենք դեռ խաղի մեջ ենք՝ ամեն ինչ մեր ձեռքերում է։
Ալբանիայի հետ հանդիպման երկրորդ խաղակեսը հուսադրող է. մեկնարկը սարսափելի էր, բայց երկրորդ խաղակեսում մենք ավելի լավ տեսք ունեինք։ Անցնենք Իտալիայի հետ խաղին. հաղթանակը կարող է օգնել մեզ դուրս գալ խմբից»,- Դալիչի խոսքերն է մեջբերում Telesport-ը։























































