Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն կարծում է, որ ունի թիմ, որն ունակ է հաջողության հասնել:
«Ժամանակն ամրապնդում է կապը, և ես զգում եմ, որ մեր թիմն իսկապես ընտանիք է: Մենք շատ համախմբված խումբ ենք ձևավորել, որն ունակ է լուծել իր առջև դրված խնդիրները»,- մարզչի խոսքերը մեջբերում է Իսպանիայի հավաքականի մամուլի ծառայությունը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):