Մադրիդի «Ռեալի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը պատմել է, որ «Լոս Բլանկոսի» 34-ամյա կիսապաշտպան Տոնի Կրոսը որոշել է ավարտել կարիերան Եվրո-2024-ից հետո։
«Հարգելի Տոնի։ Ինձ համար շատ դժվար է գրել այս խոսքերը։ Ֆուտբոլային աշխարհը տխուր է պատմական խաղացողի հեռանալու համար, և խոստովանում եմ՝ ես նույնպես շատ տխուր եմ։
Ընկեր, դու այս սպորտի լեգենդն ես և Մադրիդի «Ռեալի» լեգենդը: Ինձ շատ դուր եկավ քեզ հետ խաղալը: Պատիվ էր քեզ հետ կիսել «Ռեալի» կիսապաշտպանությունը։ Դու ունես որակներ, որոնք քեզ դարձնում են յուրահատուկ և առանձնահատուկ խաղացող, այլ Տոնի Կրոս երբեք չի լինի: Դու հասել ես ամեն ինչի, բայց դեռ մեկ բան մնացել է. միասին գնում ենք Չեմպիոնների լիգայի 15-րդ գավաթի խաղարկությանը։ Ես կկարոտեմ քեզ, իմ ընկեր»,- գրել է Մոդրիչը սոցցանցի իր էջում։