Իսպանացի հարձակվող Ալեքսիա Պուտելյասը երկարաձգել է պայմանագիրը «Բարսելոնայի» հետ։ Այս մասին հայտնում է իսպանական ակումբի պաշտոնական կայքը։
Նշվում է, որ պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։
«Պուտելլասը ոչ միայն «Բարսայում» երբևէ հանդես եկած լավագույն ֆուտբոլիստներից է, այլ պարզապես բոլոր ժամանակների լավագույն կին ֆուտբոլիստներից է: Նրա խփած 189 գոլերը ցանկացած խաղացողի ամենամեծ ներդրումն են «Բարսայի» գործում, և նա այժմ ունի ևս առնվազն երկու տարի՝ շարունակելու իր հիանալի ցուցանիշը զարգացնելու համար»,- ասվում է «Բարսելոնայի» հայտարարության մեջ:
Իր կարիերայի ընթացքում 30-ամյա Պուտելյասը երկու անգամ նվաճել է «Ոսկե գնդակը», ինչպես նաև 2023 թվականին Իսպանիայի հավաքականի հետ դարձել աշխարհի չեմպիոն։