«Բայերի» 21-ամյա կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը դարձել է Բունդեսլիգայի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։ Այս մասին հայտնում է Գերմանիայի առաջնության պաշտոնական կայքը։
Այս մրցաշրջանում Վիրցը Բունդեսլիգայում մասնակցել է 32 հանդիպման, որոնցում դարձել է 11 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 110 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ «Բայերը» պատմության մեջ առաջին անգամ դարձավ Գերմանիայի չեմպիոն, ինչպես նաև ոչ մի պարտություն չկրեց ամբողջ մրցաշարի ընթացքում։