Ռուսաստանի Պրեմիեր լիգայի նախագահ Սերգեյ Պրյադկինը պատմել է, թե ինչ եկամուտներ էուզում տեսնել ռուսական ակումբների համար։
«Ես իսկապես երազում եմ, որ ՌՊԼ-ի ակումբները կախված լինեին միայն հովանավորչական պայմանագրերից, որոնք կներառեին հովանավորչություն, հեռուստատեսային իրավունքներ և այլն: Իմ երազանքն այն է, որ ակումբները վաստակեն մինչև 100 միլիոն դոլար: Սա ընդհանուր գումարն է․ և հեռուստատեսության իրավունքները, և առևտրային եկամուտները, և հովանավորչական փաթեթները և այլն: Միգուցե, սկզբի համար, գումարը պետք է լինի ավելի քիչ, բայց մենք գոնե պետք է ձգտենք դրան:
Որո՞նք են ՌՊԼ-ի խնդիրները՝ չհաշված կորոնավիրուսը: Ես կցանկանայի, որ մեր ակումբները հնարավորինս անկախ լինեն մարզերից, երկրամասերից: Կարող է կոպիտ հնչել, բայց ես երազում եմ, որ մեր լիգան շատ շահութաբեր լիներ: Եվ ես կարծում եմ, որ մենք դրան հասնելու ենք», — ասել է Պրյադկինը Match TV-ի «Ինսայդերներ» ծրագրում: