Այսօր՝ մայիսի 10-ին, ներկայացվել է Եվրոպայի 2024 թվականի առաջնության պաշտոնական երգը՝ OneRepublic, Meduza և Leony երաժշտական խմբերի համատեղ կատարմամբ:
Հիշեցնենք, որ Եվրոպայի 2024 թվականի առաջնությունը տեղի կունենա Գերմանիայում հունիսի 14-ից հուլիսի 14-ը։ Առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրած թիմերը, ինչպես նաև 4 լավագույն երրորդ տեղերը զբաղեցրած թիմերը դուրս կգան 1/8-րդ եզրափակիչ: Մրցաշարի փլեյ-օֆֆը կանցկացվի օլիմպիական համակարգով՝ մրցաշարից պարտված թիմերի դուրսբերմամբ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) պաշտոնապես հայտարարել է 2024 թվականի Եվրոպայի առաջնությանը մասնակցող թիմերի հայտացուցակը 23-ից 26-ի ընդլայնելու մասին։ Թիմերը պետք է ներկայացնեն հայտացուցակները ոչ ուշ, քան հունիսի 7-ը: