Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում մտադիր է ուժեղացնել թիմի կազմը։ Այս մասին գրում է Calciomercato-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ իտալացի մասնագետը ցանկանում է ուժեղացնել դաշտի միջին գիծը։ Կոնտեն նաև ուզում է ևս մեկ կենտրոնական հարձակվող ունենալ, ով մրցակցություն կապահովի Ռոմելու Լուկակուի համար։
Ավելի վաղ բրիտանական մի շարք պարբերականներ գրում էին այն մասին, որ ՄՅՈւ-ի սերբ կիսապաշտպան Նեմանյա Մատիչը կարող է տեղափոխվել «Ինտեր»։
Ա սերիայի 8 տուրերից հետո «Ինտերը» 7 հաղթանակ ունի և մեկ պարտություն։ «Ներաձուրիները» երկրորդն են մրցաշարային աղյուսակում։