«Մանչեսթեր Յունայթեդը» միացել է Ֆիլիպե Կոուտինյոյի համար մղվող պայքարին, տեղեկացնում է Mundo Deportivo-ն:
Թիմի գլխավոր մարզիչ Օլե-Գունա Սուլշերը անձամբ հետաքրքրված է բրազիլացու ծառայություններով:
Հիշեցնենք, որ 27-ամյա ֆուտբոլիստին իր կազմում է ցանականում տեսնել նաև «Չելսին»:
Հավելենք, որ Կոուտինյոյի պայմանագրային իրավունքները պատկանում են «Բարսելոնային» և նա վարձավճարով է հանդես գալիս մյունխենյան ակումբում: