Ռուսական «Սոչիի» նորեկ Ադիլ Ռամին անհանգստացած է կորոնավիրուսի համաճարակի տարածմամբ, հաղորդում է RMS.sport-ը:
«Մենք ամեն օր նոր լուրեր ենք լսում, որոնք անհանգստացնում են: Ֆրանսիայում բավական բարդ իրավիճակ է: Մարդիկ տնից դուրս չեն գալիս, քանի որ վախեցած են:
Սոչիում այլ իրավիճակ է: Բնակչությունը ապրում է իր բնականոն կյանքով:
Ցավալի է, որ ՌՊԼ-ի առաջնությունը դադարեցված է, սակայն, դա ճիշտ որոշում էր:
Ես 34 տարեկան եմ և չեմ ցանականում խաղադաշտից դուրս մնալ: Դժվար է ասել, թե երբ նորից կկարողանամ ֆուտբոլ խաղալ»,- ասել է Ռամին:
Հիշեցնենք, որ ՌՊԼ-ի առաջնությունը դադարեցված է մինչև ապրիլի 10-ը: