ՌՊԼ 28-րդ տուրում «Սոչին», սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթեց «Սպարտակին»:
24-րդ րոպեին Պավել Մասլովի ինքնագոլը հաղթական եղավ տանտերերի համար:
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը խաղադաշտ դուրս եկավ 76-րդ րոպեին:
Այս խաղից հետո «Սոչին» վաստակեց 33 միավոր և բարձրանալով 9-րդ հորիզոնական՝ հավասարվեց «Սպարտակին»: