Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Կորենտեն Տոլիսոն կարող է հայտնվել «Ինտերում», տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը:
Նշվում է, որ 25-ամյա ֆուտբոլիստի համար իտալական ակումբը պատրաստ է 35 միլիոն եվրո վճարել:
Հիշեցնենք, որ Տոլիսոն 2017-ին է «Լիոնից» տեղափոխվել «Բավարիա»: Տրանսֆերի արժեքը կազմել էր 41,5 միլիոն եվրո:
Հավելենք, որ մյունխենյան ակումբը ամռանը մտադիր է հրաժարվել թիմի մի քանի խաղացողներից: