Դյուսելդորֆում մեկնարկել է երկօրյա սեմինար Եվրոպայի 2024 թվականի առաջնության մասնակից թիմերի ներկայացուցիչների հետ, որտեղ ազգային հավաքականների մարզիչների մեծ մասը կողմ է եղել մրցաշարում թիմերի հայտացուցակները 26 խաղացողի ընդլայնելուն, հաղորդում է The Independent-ը։
Եվրո 2020-ում թիմերին թույլատրվել է հայտավորել 26 ֆուտբոլիստ։ Եվրո-2024-ում կանոնակարգը պետք է վերադառնա հայտացուցակում 23 ֆուտբոլիստ հայտավորելու տարբերակին:
Այժմ ՈւԵՖԱ-ի ազգային հավաքականների մրցումների կոմիտեն կքննարկի վերջնական հայտացուցակը ընդլայնելու հնարավորությունը։
Դա տեղի կունենա ապրիլի 22-ին։ Վերջնական որոշումը կարող է ընդունել ՈՒԵՖԱ-ի գործկոմը։