«Բիրմինգհեմի» 16-ամյա ֆուտբոլիստ Ջուդ Բելինգհեմը կարող է հայտնվել Դորտմունդի «Բորուսիայում», տեղեկացնում է 90min-ը:
Ակումբները այժմ քննարկում են առաջիկա տրանսֆերի արժեքը, որը կարող է կազմել 35 միլիոն եվրո: Գերմանական ակումբը ներկա պահին համարվում է երիտասարդ ֆուտբոլիստին ձեռք բերելու գլխավոր ֆավորիտը։
Հիշեցնենք, որ տաղանդավոր ֆուտբոլիստին իրենց կազմում են ցանկանում տեսնել մի շարք անգլիական ակումբներ:
Չեմպիոնշիփի այս մրցաշրջանում Բելինգեմը մասնակցել է 32 հանդիպման և դարձել՝ 4 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ: