Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը ասել է, թե արդյոք նախատեսում է արմատապես փոխել ազգային հավաքականի կազմը Եվրո 2024-ին, որը կանցկացվի Գերմանիայում։
«Եթե բոլորը լավ մարզավիճակում լինեն, ապա ամռանը մենք մեծ փոփոխություններ չենք կատարի կազմում: Ո՛չ 10, ո՛չ հինգ փոփոխություն նախատեսված չէ։ Միգուցե ընդամենը մեկ կամ երկու խաղացող:
Նրանք, ովքեր հիմա մեզ հետ չեն, պետք է ավելի լավը լինեն, քան նրանք, ովքեր կան»,- Նագելսմանի խոսքը մեջբերում է լրագրող Պատրիկ Բերգերը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):