Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան Դանիել Կարվախալը կիսվել է Կոլումբիայի հավաքականի հետ ընկերական խաղի տպավորություններով։ Ուրբաթ օրը՝ մարտի 22-ին, իսպանացիները 0։1 հաշվով պարտվեցին կոլումբիացիներին։
«Դժվար հանդիպում էր: Մարզիչը թույլ տվեց նորեկներին խաղալ։
Չնայած այս պարտությանը, կարծում եմ, որ մենք արժանի հավակնորդներ ենք Եվրո-2024-ում հաղթելու համար։ Իտալիան լավ օրինակ է»,- Կարվախալի խոսքերն է մեջբերում Marca-ն։