Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը հաստատել է, որ 37-ամյա դարպասապահ Մանուել Նոյերը լինելու է Գերմանիայի հավաքականի հիմնական դարպասապահը առաջիկա ամռանը կայանալիք Եվրոպայի առաջնությունում։
«Մենք արդեն որոշում ենք կայացրել։ Ցավոք, Մանուն վնասվածք ստացավ, բայց դա պարզապես հոգնածության արդյունքն է։
Նա բաց կթողնի ընդամենը 10 օր, այնպես որ ես չեմ փոխի որոշումս»,- Նագելսմանի խոսքերը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Հիշեցնենք, որ վնասվածքի պատճառով Նոյերը բաց կթողնի Ֆրանսիայի ու Նիդեռլանդների հետ ընկերական հանդիպումները։