Թուրինի «Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ընկերուհին՝ Ջորջինիա Ռոդրիգեսը խախտել է կարանտինը ու գնացել գնումների։
Corriere dello Sport-ը տեղեկացնում է, որ նրան լուսանկարել են թիկնապահների ուղեկցությամբ խանութներով քայլելիս։ Սա առաջացրել է Ռոնալդուի երկրպագուների զայրույթը, ովքեր գտնում են, որ Ջորջինիան անլուրջ է վերաբերվում 35-ամյա հարձակվողի առողջությանը։
Հիշեցնենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն ընտանիքի հետ միասին Պորտուգալիայում կարանտինի մեջ այն բանից հետո, երբ «Յուվենթուսի» երկու ֆուտբոլիստի մոտ ախտորոշվեց կորոնավիրուս։ Այդ ֆուտբոլիստներն են Դանիելե Ռուգանին և Բլեզ Մաթյուիդին։