Հայաստանի ազգային հավաքականի 30-ամյա հարձակվող Սարգիս Ադամյանը գոլի հեղինակ է դարձել գերմանական Բունդեսլիգայի հերթական տուրի՝ «ՌԲ Լայպցիգի» դեմ խաղում:
Ադամյանը խաղի 18-րդ րոպեին է աչքի ընկել խփած գնդակով՝ հավասարեցնելով հաշիվը՝ 1-1:
Հայ ֆուտբոլիստը «Քյոլնի» մեկնարկային կազմում է դուրս եկել խաղադաշտ Բունդեսլիգայի տնային խաղում:
Նշենք՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովն Ադամյանին չի ընդգրկել ազգային թիմի՝ մարտին կայանալիք ընկերական խաղերի հայտացուցակում: