Բրազիլիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Ռոնալդոն կանխատեսել է 2024 թվականի Եվրոպայի առաջնության հաղթողին։
«Կարծում եմ՝ մրցաշարը կհաղթի Իսպանիայի հավաքականը»,- ասել է Ռոնալդոն Mail Sport-ին։
Հիշեցնենք, որ Եվրո-2024-ի եզրափակիչ փուլը կանցկացվի Գերմանիայում 2024 թվականի հունիսի 14-ից հուլիսի 14-ը։
Մրցաշարի հանդիպումները կհյուրընկալեն 10 քաղաքների 10 մարզադաշտեր։ Եվրոպայի առաջնության գործող հաղթողը Իտալիայի հավաքականն է։