Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Լիվերպուլն» ընդունել էր «Սպարտային»։ Հանդիպումն ավարտվեց մերսիսայդյան թիմի հաղթանակով՝ 6-1 հաշվով։
«Լիվերպուլը» դիմակայությունում հաղթեց ընդհանուր 11-2 հաշվով և դուրս եկավ քառորդ եզրափակիչ։
Մոհամեդ Սալահն այս խաղում խփեց գոլերից մեկը և այն դարձավ ռեկորդային։
Եգիպտոսցին «Լիվերպուլի» կազմում 20 գոլ է խփել բոլոր մրցաշարերում։ Մոն հասավ այս նշաձողին 7-րդ անընդմեջ մրցաշրջանում: Նա «Լիվերպուլի» առաջին խաղացողն է, ով նման արդյունք է գրանցել ակումբի պատմության մեջ։