Իսպանական «Ալավես» ֆուտբոլային ակումբը հայտարարել է թիմում կորոնավիրուսով վարակված դեպքերի մասին։
Կորոնավիրուս է հաստատվել ակումբի երեք ֆուտբոլիստի, մարզչական շտաբի 7 անդամների, ինչպես նաև ակումբի ոչ ֆուտբոլային բաժնի 5 աշխատողի մոտ։
Վարակվածները լավ են զգում ու չունեն գանգատներ։
Մարտի 6-ին «Ալավեսը» Լա լիգայի շրջանակում հանդիպել էր «Վալենսիային», որտեղ ակումբի մեկ երրորդի մոտ կորոնավիրուսի թեստը դրական է եղել։