«Ինտերը» հետաքրքրություն է ցուցաբերում «Օլիմպիակոսի» պաշտպան Կոնստանտինոս Ցիմիկասի նկատմամբ:
Gazzetta-ն հայտնում է, որ միլանցիներից բացի 23-ամյա հույնին ցանկանում է ձեռք բերել նաև«Նապոլիի»: «Օլիմպիակոսը» ցանկանում է 20 միլիոն եվրո ստանալ Ցիմիկասի տրանսֆերի դիմաց:
«Ինտերը» հետևում է նաև «Խետաֆեի» կիսապաշտպան Մաուրո Արամբարիին:
Այսօր նաև հայտնի էր դարձել, որ եթե «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը մրցաշրջանի ավարտին փոխի ակումբը, ապա միլանցիները կփորձեն փոխարինել նրան ֆրանսիացի հարձակվողով։