Առաջիկա ամռանը իտալական ակումբներից մեկը՝ «Ինտերը» կարող է իր կազմը ամրապնդել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Էնթոնի Մարսիալով:
Եթե «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը մրցաշրջանի ավարտին փոխի ակումբը, ապա միլանցիները կփորձեն փոխարինել նրան ֆրանսիացի հարձակվողով, հայտնում է Calciomercato-ն։
Հիշեցնենք, որ այդ մրցաշրջանից առաջ միլանյան ակումբի կազմը համալրել էր Ռոմելու Լուկակուն, ով ևս նախկինում հանդես էր գալիս ՄՅՈւ-ում։
Վերջերս «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը քննադատել է ֆրանսիացի հարձակվող Անտոնի Մարսիալին։