Ֆրանսիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան կիսվել է ամռանը Գերմանիայում կայանալիք Եվրոպայի առաջնության մասին իր կարծիքով։
«Բոլոր ֆրանսիացիների նպատակը ԵԱ-ում հաղթելն է, մենք դա ենք ուզում: Օլիմպիական խաղե՞ր․ Սա նույնպես նպատակ է, բայց դրա մասին խոսենք Եվրոպայի առաջնությունից հետո։
Եթե մենք հաղթենք Եվրոն, ես մազերս կներկեմ կապույտ-սպիտակ-կարմիր (Ֆրանսիայի դրոշի գույներով»,- Կամավինգայի խոսքերն է փոխանցում Telefoot-ը։
Հիշեցնենք, որ վիճակահանության արդյունքներով Ֆրանսիան նույն խմբում էր Ավստրիայի և Հոլանդիայի ընտրանիների հետ։ Այս քառյակի չորրորդ մասնակիցը կորոշվի փլեյ-օֆֆի միջոցով։
Կամավինգան իր նորամուտը Ֆրանսիայի հավաքականում նշել է 2020 թվականի աշնանը։ Այս ընթացքում նա մասնակցել է 13 հանդիպման, որոնցում դարձել է մեկ գոլի հեղինակ։