«Ռեալ Սոսյեդադի» գլխավոր մարզիչ Իմանոլ Ալգուասիլը խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում ՊՍԺ-ից կրած պարտության (0:2) մասին։
«Երկրորդ խաղակեսում մենք կարող էինք ավելի շատ գոլ բաց թողնել։ Այդ պատճառով ես գոհ եմ, որ մենք ընդամենը երկու գոլ բաց թողեցինք։ Ես հավատում եմ, որ եթե տանը կարողանանք խաղալ այնպես, ինչպես այսօր՝ առաջին խաղակեսում, ապա շանսեր կունենանք։ Այդ ժամանակ մենք կկարողանանք մրցակցել և դժվարացնել ՊՍԺ-ի գործը»,- Ալգուասիլի խոսքն է մեջբերել ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Պատասխան խաղը կկայանա մարտի 5-ին Սան Սեբաստիանում։