Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը դարձել է Իսպանիայի Լա լիգայի 24-րդ տուրի՝ «Ժիրոնայի» հետ հանդիպման (4:0) հերոսներից մեկը։ Հանդիպման ընթացքում բրիտանացի կիսապաշտպանը դարձել է երկու գոլի հեղինակ։ Մադրիդյան ակումբի կազմում անցկացրած 29 խաղում Բելինգհեմը խփել է 20 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում։ Լա Լիգայի հանդիպումներում նա խփել է 16 գոլ։
Այսպիսով, Ջուդ Բելինգհեմը «Ռեալի» միակ կիսապաշտպանն է, որը 21-րդ դարում Լա Լիգայի մեկ մրցաշրջանում հասել է 15 գոլի նշագծին: Ընթացիկ հազարամյակի ընթացքում Բելինգհեմի դիրքում որևէ այլ խաղացող այսքան գոլ չի խփել «Ռեալի» կազմում մեկ մրցաշրջանում, հայտնում է Madrid Zone-ը։
Նշենք նաև, որ «Ռեալում» խփած գոլերի քանակով Ջուդը հավասարվել է լեգենդար Դեյվիդ Բեքհեմին, որը նույնպես ակումբում իր ողջ կարիերայի ընթացքում 20 գոլ է խփել։