Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոսել է կիսապաշտպան Լուկա Մոդրիչի մասին։
«Շատ դժվար է Լուկայի նման լեգենդին նորից ու նորից թողնել պահեստայինների նստարանին: Ես կարող եմ միայն շնորհակալություն հայտնել նրան այն ամենի համար, ինչ նա արել է մադրիդյան ակումբում իմ աշխատելու ընթացքում։ Ինձ իսկապես հիասթափեցնում է, որ Լուկան այս օրերին այնքան էլ հաճախ չի հայտնվում խաղադաշտում: Սա բարդ իրավիճակ է»,- Անչելոտիի խոսքն է մեջբերել լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
2024 թվականին 38-ամյա Մոդրիչը 9 խաղերից միայն 2-ում է եղել մեկնարկային կազմում։
Կիսապաշտպանը «Ռեալում» հանդես է գալիս 2012 թվականից։ Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը անցկացրել է 26 հանդիպում, դարձել 1 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Մոդրիչի պայմանագիրն ավարտվում է 2024 թվականի ամռանը։