Հայաստանի դահուկային սպորտում, տղամարդկանց և կանանց հաշվարկով մեկական բացարձակ առաջատարներ ունենք Աշոցքում անցկացված առաջնության արդյունքներով:
Դահուկուղի ելած 34 մարզիկ –մարզուհիների մրցումներում, կանանցից բացարձակ չեմպիոնի կոչմանն արժանացավ փորձառու Կատյա Գալստյանը: Նա անգերազանցելի էր 5կմ. ազատ, դասական և արագավազք մրցաձևերում:
Նույն ոճերում, տղամարդկանց համար սահմանված մրցատարածություններում, բացահայտ էր Միքայել Միքայելյանի առավելությունը:
ՀՀ 2024թ. դահուկավազքի մեծահասակների առաջնության 1-ին փուլի արդյունքներ՝
30.01.2024թ. Ազատ ոճ
10 կմ տղամարդիկ
Միքայել Միքայելյան (Աշոցք)
Սպարտակ Ոսկանյան (Աշոցք)
Թադևոս Պողոսյան (Աշոցք)
5 կմ կանայք
Կատյա Գալստյան (Աշոցք)
31.01.2024թ. Դասական ոճ
10 կմ տղամարդիկ
Միքայել Միքայելյան (Աշոցք)
Սպարտակ Ոսկանյան (Աշոցք)
Թադևոս Պողոսյան (Աշոցք)
5 կմ կանայք
Կատյա Գալստյան (Աշոցք)
01.02.2024թ. Դասական ոճ
1.1 կմ արագավազք՝ տղամարդիկ
Միքայել Միքայելյան (Աշոցք)
Սպարտակ Ոսկանյան (Աշոցք)
Թադևոս Պողոսյան (Աշոցք)
1.1 կմ արագավազք՝ կանայք
Կատյա Գալստյան (Աշոցք)
Լիանա Հակոբյան (Վանաձոր)