Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը գնահատել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի՝ 2024 թվականի ամառային Օլիմպիական խաղերին մասնակցելու հնարավորությունները։
«Դուք կարող եք հարցնել խաղացողներին այս մասին, և նրանք բոլորը ձեզ կասեն, որ ցանկանում են և՛ Եվրոպայի առաջնությունում խաղալ, և՛ Օլիմպիական խաղերում:
Բայց, հավանաբար, նրանցից ոմանց համար դա անհնար կլինի»,- Դեշամի խոսքը մեջբերում է Telefoot-ը:
Հիշեցնենք, որ ֆուտբոլի Եվրոպայի 2024 թվականի առաջնությունը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 14-ը։ Մրցաշարի ավարտից երկու շաբաթ անց կմեկնարկեն Օլիմպիական խաղերը։