«Լայպցիգի» և Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստ Դանի Օլմոն ասել է, թե որ հավաքականներն են ֆավորիտ ֆուտբոլի Եվրոպայի գալիք առաջնությունում։
Մրցաշարը կանցկացվի Գերմանիայում այս տարվա հունիսի 14-ից հուլիսի 14-ը:
«Կարծում եմ, որ Իսպանիան բոլոր մրցաշարերում միշտ էլ ֆավորիտ է, բայց կան այլ շատ լավ թիմեր ևս։
Օրինակ՝ Ֆրանսիան, մրցաշարը հյուրընկալող Գերմանիան, Անգլիան, ինչպես նաև գործող չեմպիոն Իտալիան: Այնուամենայնիվ, մենք պետք է կենտրոնանանք միայն մեր արդյունքների վրա», — ասել է Օլմոն Marca-ին տված հարցազրույցում: