Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արամ Ավագյանը ԱՄՆ Հինքլեյ քաղաքում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում անցկացրեց կարիերայի 11-րդ մենամարտը: Հայ բռնցքամարտիկը 10-րդ հաղթանակը տարավ՝ առավելության հասնելով դոմինիկացի Դագուվերտո Ագուերոյի նկատմամբ:
ArmSport-ի հետ զրույցում Ավագյանը խոսեց մենամարտի մասին.
«Բավականին ծանր մենամարտ էր: Սկզբում 2 անգամ նոկդաունի ենթարկվեցի, բայց հետո սառնասրտություն գտա իմ մեջ ու մյուս ռաունդներում կարողացա հնարավորինս շատ հարվածներ հասցնել՝ մտածելով, որ պարտվում եմ ու հանուն որդուս պետք է հասնեմ հաղթանակի: Մրցակիցս տեխնիկապես շատ ուժեղ էր: 7-րդ ռաունդում արդեն ես նրան նոկդաունի ենթարկեցի, սակայն մրցավարները չարձանագրեցին դա: Այս մենամարտից հետո մի փոքր կհանգստանամ, այնուհետև կսկսեմ մարզումները: Հույս ունեմ, որ կվերադառնամ ավելի ուժեղ: Յուրաքանչյուր հաղթանակ ևս մեկ քայլ է դեպի մեծ գոտի և ես հիմա ավելի մոտ եմ իմ նպատակին»,-ասաց Ավագյանը:
Հիշեցնենք, որ այս հաղթանակը Արամ Ավագյանի համար ճանապարհ կբացի պայքարելու չեմպիոնական գոտիների համար: