Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արամ Ավագյանը անցկացրեց իր 11-րդ մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում: Մինչ այդ նա ուներ 9 հաղթանակ և մեկ ոչ-ոքի։
ԱՄՆ Հինքլեյ քաղաքում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում մենամարտեց դոմինիկացի Դագուվերտո Ագուերոյի հետ և մրցավարների մեծամասնության որոշմամբ հաղթանակը շնորհվեց Ավագյանին:
Հիշեցնենք, որ 28-ամյա հայ բռնցքամարտիկը վերջերս է պայմանագիր կնքել ամերիկյան Salita պրոմոութերական ընկերության հետ։