Անգլիայի առաջնության 19-րդ տուրի խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ հաղթեց «Ասթոն Վիլային»՝ 3-2։
Առաջին խաղակեսից հետո հյուրերն առաջ անցան հաշվի մեջ 2-0 հաշվով։ Գոլերը խփեցին Ջոն Մաքգինն ու Լեանդեր Դենդոնկերը։ Երկրորդ խաղակեսում Ալեխանդրո Գարնաչոյի դուբլը հնարավորություն տվեց տանտերերին հավասարեցնել հաշիվը, իսկ հանդիպման վերջնամասում Ռասմուս Հոյլունդի դիպուկ հարվածը հաղթանակ պարգևեց մանկունիանցիներին։ Սա դանիացի հարձակվողի առաջին գոլն է ԱՊԼ-ում։
«Մանչեսթեր Յունայթեդը» ԱՊԼ-ում ընդհատեց առանց հաղթանակների (2 պարտություն և 1 ոչ-ոքի) 3-խաղյա շարաքը։ Էրիկ տեն Հագի թիմը վաստակել է 31 միավոր և զբաղեցնում է Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը։
«Աստոն Վիլլայի» 7-խաղյա (5 հաղթանակ և 2 ոչ-ոքի) անպարտելի շարքն ընդհատվեց: Ունայ Էմերիի թիմը 39 միավորով 3-րդն է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում։